Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին հրաժարվել է հարցաքննության ներկայանալ Ուկրաինայի ԱԱԾ


Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է ներկայանալ Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության:

Փաստաբանի խոսքով, ընդդիմադիր գործիչը մերժել է իրավապահների հրավերը ընթացակարգային սխալի պատճառով՝ Սաակաշվիլիին կանչել են միաժամանակ և՛ հարցաքննության, և՛ փորձաքննության:

Կիևը պնդում է, թե «Նոր ուժերի շարժման» առաջնորդը Ուկրաինայում հակակառավարական գործողություններ է ծրագրել նախկին նախագահ, ռուսների աջակցությունը վայելող Վիկտոր Յանուկովիչի գլխավորած հանցավոր խմբերի օժանդակությամբ: Սաակաշվիլին կտրականապես հերքում է այս մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG