Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մշտական ռազմական ներկայություն է հաստատում Սիրիայում․ Շոյգու


Սիրիա - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հմեյմիմ ռազմակայանում ելույթ է ունենում ռուս զինծառայողների առջև, 11-ը դեկտեմբերի, 2017թ․
Սիրիա - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հմեյմիմ ռազմակայանում ելույթ է ունենում ռուս զինծառայողների առջև, 11-ը դեկտեմբերի, 2017թ․

Ռուսաստանը մշտական ռազմական ներկայություն է հաստատում Սիրիայում՝ Տարտուսում և Հմեյմիմում տեղակայված բազաներում, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ավելի վաղ Պետդուման վավերացրել էր այս հարցով Դամասկոսի հետ կնքված համաձայնագիրը:

«Նովոստի» լրատվական գործակալության հաղորդմամբ, փաստաթուղթը թույլ կտա Ռուսաստանին առաջիկա 49 տարում 11 ռազմանավ տեղակայել Տարտուսում, այդ թվում՝ միջուկային: Հմեյմիմ օդակայանը, որտեղից ռուսական օդուժը բազմաթիվ հարվածներ է հասցրել Սիրիայի նախագահի դեմ մարտնչող ուժերին, Ռուսաստանին կծառայի անժամկետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG