Մատչելիության հղումներ

Մոսկվայում այսօր տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը


ԱՊՀ Սոչիի գագաթնաժողովի մասնակիցները, 11-ը հոկտեմբերի, 2017թ․

Ամեն տարի Ամանորի շեմին նախկին խորհրդային պետությունների ղեկավարները ոչ-պաշտոնական  հանդիպում են անցկացնում։

Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպում են ԱՊՀ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով Մոսկվա մեկնելուց առաջ Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ղեկավարության հետ։

Վրաստանը, հիշեցնենք, ԱՊՀ անդամ երկիր չէ։ Ռուս-վրացական պատերազմից հետո՝ 2008 թվականին Վրաստանը դուրս է եկել ԱՊՀ կազմից։

Բացի Սերժ Սարգսյանից, Մոսկվայում ԱՊՀ նախագահների ոչ-պաշտոնական հանդիպմանը մասնակցելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղըզստանի նորընտիր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Կրեմլի հաղորդագրության համաձայն, ԱՊՀ անդամ երկրների նախագահներից ներկա չի լինի միայն Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Նա երեկ զանգահարել է Պուտինին և հեռախոսով շնորհավորել նրա Ամանորը։

Կրեմլը հաղորդում է, որ հանդիպմանը նախագահները կամփոփեն անցնող տարին, ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները և կքննարկեն կազմակերպության ապագա զարգացման հեռանկարները։

Նման հավաքներին սովորաբար կոշտ ելույթ է ունենում Բելառուսի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG