Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմը հայտարարել է, որ Հյուսիսային ծովում ուղեկցում է բրիտանական ջրային տարածքի մոտով անցնող ռուսական ռազմանավին։ Հայտարարությունում նշվում է, որ «Ադմիրալ Գորշկով» նավին հետևում են դեկտեմբերի 23-ից։
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը այս առնչությամբ ասել է, որ «չի վարանի պաշտպանել բրիտանական ջրերը և չի հանդուրժի ագրեսիայի որևէ ձև»: «Մեծ Բրիտանիան երբեք չի վախենա, երբ խոսքը վերաբերում է մեր երկրի, մեր ժողովրդի և մեր ազգային շահերի պաշտպանությանը», - հայտարարել է նա։
Ռուսական կողմը դեռ մեկնաբանություններ չի ներկայացրել։