Մատչելիության հղումներ

Իրանի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել գիտնականի մահապատժի դատավճիռը


Ահմադռեզա Ջալալին կնոջ հետ, արխիվ
Ահմադռեզա Ջալալին կնոջ հետ, արխիվ

Իրանի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել մահապատժի դատավճիռը Շվեդիայում բնակվող իրանցի գիտնականի նկատմամբ:

Ստոկհոլմի Կարոլինսկի ինստիտուտի հետազոտող Ահմադռեզա Ջալալին ձերբակալվել է 2016 թվականի ապրիլին կոնֆերանսի մասնակցելու նպատակով Թեհրան այցելության ժամանակ, հետագայում դատապարտվել է լրտեսության և «Աստծո նկատմամբ թշնամանքի» մեղադրանքներով:

Amnesty International-ը և Ջալալիի կինը այս ամսվա սկզբին հայտարարել էին, որ նրա փաստաբաններին հայտնել են՝ Գերագույն դատարանը քննել է գործը և հաստատել մահապատիժը: Այդ մասին հաղորդել է նաև «Միզան» գործակալությունը, որը Իրանի դատական իշխանության լրատվական կայքն է:

Դատավճռում նշվում է, որ Ջալալին աշխատել է Իսրայելի կառավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG