Մատչելիության հղումներ

Լարսում կուտակված հայաստանցիների համար ՌԴ ԱԻՆ-ը տեղադրել է վրաններ, դաշտային խոհանոց


Բեռնատարներ վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետում, արխիվ

Համաձայն Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու նպատակով: Անցակետում է գտնվում նաև Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:

Վրաստանում՝ Կազբեգի անցակետի հատվածում, ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ նախնական տեղեկատվության՝ առկա է ձնահոսքի վտանգ, ուստի կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում Ռուսաստանի ԱԻՆ Հարավային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն, ռուսական կողմում կան կուտակված 282 տրանսպորտային միջոց՝ 247 բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG