Մատչելիության հղումներ

Հռոմի Պապը կոչ է արել համակողմանի աջակցություն ցուցաբերել փախստականներին


Վատիկան - Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հանդիսապետում է տոնական ժամերգությունը Սուրբ Պետրոսի տաճարում, 24-ը դեկտեմբերի, 2017թ.
Վատիկան - Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հանդիսապետում է տոնական ժամերգությունը Սուրբ Պետրոսի տաճարում, 24-ը դեկտեմբերի, 2017թ.

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը անցած գիշեր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում կայացած տոնական ժամերգության ընթացքում կոչ է արել համակողմանի աջակցություն ցուցաբերել փախստականներին` նրանց համեմատելով Հովսեփի և Մարիամ Աստվածածնի հետ:

«Հովսեփի և Մարիամի քայլերում բազմաթիվ այլ հետքեր են թաքնված: Մենք այսօր էլ ընտանիքներ ենք տեսնում, որոնք ստիպված են լքել իրենց օջախները: Հաճախ այդ տարագրության պատճառը ավելի լավ ապագայի հույսն է: Բազմաթիվ դեպքերում, սակայն, այն միայն մեկ անուն ունի` գոյատևում», - ասում էր Կաթոլիկ եկեղեցու հովվապետը:

Դիմելով Վատիկանում հավաքված հազարավոր հավատացյալներին` Ֆրանցիսկոսը նշում էր. - «Իրական ուժն ու ազատությունը թույլերի և տկարների հանդեպ հարգանքն է, նրանց ցուցաբերած աջակցությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG