Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 27-ին Կիևի և Դոնբասի անջատականների միջև գերիների փոխանակում տեղի կունենա


Գերիների փոխանակում Ուկրաինայում, արխիվ

Դեկտեմբերի 27-ին Ուկրաինայի իշխանությունների և Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների միջև գերիների փոխանակում տեղի կունենա: Պաշտոնական Կիևի և անջատականների միջև այդ համաձայնությունը ձեռք է բերվել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդական առաքելության շնորհիվ:

«Գերիների փոխանակումը կկազմակերպվի «306-ը 74-ի դիմաց» բանաձևի շրջանակներում», - հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Նրա խոսքով` Կիևին կփոխանցվեն Դոնեցկում և Լուգանսկում գտնվող 74 ուկրաինացի գերիները: Փոխարենը՝ Ուկրաինան կվերադարձնի իր մոտ պահվող 306 ռազմագերիների:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փոխանակման վայրը առայժմ չի հրապարակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG