Մատչելիության հղումներ

Վրաստանը և ԱՄՆ-ը քննարկում են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու հեռանկարը


Վրաց-ամերիկյան Agile Spirit զորավարժությունները, արխիվ
Վրաց-ամերիկյան Agile Spirit զորավարժությունները, արխիվ

Չի բացառվում, որ վրաց-ամերիկյան ամենամյա Agile Spirit զորավարժությունների ծրագիրն ընդլայնվի` նաև ռազմածովային բաղադրիչ ընդգրկելով: Այդ հարցն այսօր Թբիլիսիում քննարկել են Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսի հրամանատար գեներալ Ռոբերտ Նելերը:

Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` «կողմերը ցանկություն են հայտնել Agile Spirit զորավարժություններին հավելել նաև ռազմածովային վարժանքները»:

Գեներալ Նելերը և Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են նաև ամերիկացի ծովային հետևակայինների օգնությամբ Աֆղանստանում ծառայող վրաց զինվորականների համար վարժանքներ կազմակերպելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG