Մատչելիության հղումներ

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է՝ ռուսական կողմում կուտակված է 282 մեքենա


Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է, առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հարավային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247-ը՝ բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG