Մատչելիության հղումներ

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում․ ՏԿՏՏՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Վայքի, Եղեգնաձորի, Տաշիրի, Սպիտակի, Աշոցքի, Մարալիկի, Ստեփանավանի, Մարտունու և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ըստ հաղորդագրության, Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է: Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում, Աշոցքի, Ախուրյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG