Մատչելիության հղումներ

Վրաստանում երկօրյա լայնածավալ ոստիկանական գործողության արդյունքում 127 մարդ է բերման ենթարկվել


Վերջին երկու օրերին Վրաստանի ոստիկանությունը երկրի ողջ տարածքում հատուկ գործողությունների շարք է անցկացրել, որի ընթացքում 127 մարդ բերման է ենթարկվել: Այս մասին ասյօր հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության վարչության պետ Մամուկա Չելիձեն:

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 22-ից 24-ը իրականացված հատուկ գործողությունների ընթացքում ոստիականների ուշադրության կենտրոնում է հայտնվել երկրի շուրջ 52 հազար քաղաքացի:

«Գործողությունների ընթացքում առգրավվել է 73 միավոր հրազեն, 54 նռնակ, ավելի քան մեկ կիլոգրամ հերոին, նաև այլ տեսակի թմրանյութեր», - նշել է ոստիկանության ներկայացուցիչը` հավելելով, որ երկօրյա ոստիկանական գործողության արդյունքում բերման ենթրակված 45 անձանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG