Մատչելիության հղումներ

Զանգվածային պաշտոնանկությունների նոր ալիք Թուրքիայում


Տեսարան Ստամբուլից

Ահաբեկիչների հետ առնչություններ ունենալի կասկածանքով Թուրքիայում կրկին հազարավոր պետական ծառայողներ են պաշտոնանկ արվել:

Այսօր նախարարների կաբինետի համապատասխան որոշումը հրապարակվել է «Կառավարության պաշտոնաթերթում»: Դրա համաձայն, պաշտոնանկ արվածների ընդհանուր թիվը 2 հազար 756 է:

Թերթում զետեղված տեղեկատվության համաձայն, պաշտոնանկ արվածների թվում են 637 զինծառայողներ, ռազմական ոստիկանության 360 աշխատակիցներ, ինչպես նաև պետական համալսարաններում աշխատող 150 դասախոսներ և գիտնականներ:

2016-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություններ ունենալու կասկածանքով պաշտոնանակ արվածների ընդհանուր թիվը հասնում է 110 հազարի:

Հեղաշրջման փորձի կասկածանքով 2016-ի հուլիսից շուրջ 50 հազար մարդ է ձերբակալվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG