Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ռումբի պայթյունից առնվազն 7 մարդ է զոհվել


Աֆղանստան, 22-ը դեկտեմբերի, 2017թ․

Աֆղանստանի Հելմանդ նահանգի Մարջա շրջանում այսօր վառ առավոտյան ռումբի պայթյունից առնվազն 7 խաղաղ բնակիչ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հաղորդում է մարզային խորհրդի անդամ Միրզա Հուսեյն Ալիզադան:

Մարզպետի խոսնակ Օմար Զվակն իր հերթին հաղորդել է տասնյակ զոհերի մասին, սակայն զոհերի ստույգ թիվ չի հրապարակել։

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, զոհերի թվում կանայք և երեխաներ կան։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Աֆղանստանում 2017-ի հունվարից մինչև սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում պայթյուններից 371 խաղաղ բնակիչ է զոհվել, 432-ը վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG