Մատչելիության հղումներ

Լարսը փակ է, ռուսական կողմում մոտ 100 բեռնատար և 30 մարդատար մեքենաներ են կուտակվել


Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ կուտակված բեռնատարներ, արխիվ
Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետի մոտ կուտակված բեռնատարներ, արխիվ

Այսօր երեկոյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ) հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հարավային Օսիայի ՃԿԿ-ից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված մոտ 100 բեռնատար և 30 մարդատար ավտոմեքենաներ:

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ Լարսի ճանապարհը փակ էր միայն ծանրաքաշ մեքենաների համար՝ ձյան պատճառով:

Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն հաղորդում է ԱԻՆ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG