Մատչելիության հղումներ

Պաղեստինյան «Ֆաթհ» շարժումը կոչ է անում «Ցասման օրեր» կազմակերպել


Պաղեստին - «Ֆաթհ» շարժման կողմնակիցների հավաք, արխիվ
Պաղեստին - «Ֆաթհ» շարժման կողմնակիցների հավաք, արխիվ

Պաղեստինի Ազատագրության կազմակերպության կազմում գործող ամենաազդեցիկ կառույցը` «Ֆաթհ» շարժումը, կոչ է արել իր կողմնակիցներին ակտիվացնել բողոքի գործողությունները` պահանջելով վերանայել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

«Մենք կոչ ենք անում մեր շարժման կողմնակիցներին, ինչպես նաև ողջ պաղեստինցի ժողովրդին՝ «Ցասման օրեր» կազմակերպել Ծննդյան տոների ընթացքում», - նշել է «Ֆաթհ» շարժման ղեկավարներից Մուհամադ Լյահամը:

Թրամփի որոշումից հետո Հորդանանի Արևմտյան ափին և Գազայի հատվածում սկիզբ առած բախումների ընթացքում երեք պաղեստինցի է զոհվել, ևս 689 վիրավորվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG