Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան


Հայաստանի և Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյան և Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ
Հայաստանի և Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյան և Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Այցի շրջանակում Հայաստան նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն բարեկամ երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը կայցելի նաև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն և Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ նախագահը Թբիլիսիի Հերոսների հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG