Մատչելիության հղումներ

Ռամզան Կադիրովի օգտահաշիվները սոցիալական ցանցերում արգելափակվել են


Չեչնիայի ղեկավարի ֆեյսբուքյան էջը հասանելի չէ, 23-ը դեկտեմբերի, 2017թ․
Չեչնիայի ղեկավարի ֆեյսբուքյան էջը հասանելի չէ, 23-ը դեկտեմբերի, 2017թ․

Այսօր վաղ առավոտից Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի օգտահաշիվները Facebook և Instagram սոցիալական ցանցերում հասանելի չեն:

Չեչնիայի իշխանությունների պնդմամբ՝ տեղի ունեցածը «ստոր կիբերհարձակման արդյունք է»:

Ինքը Կադիրովը մի քանի ժամ առաջ հայտարարել է, որ Instagram-ում իր օգտահաշիվը արգելափակվել է «ամերիկյան Պետդեպարտամենտի հրահանգով»:

Instagram-ում Ռամզան Կադիրովը շուրջ 3 միլիոն բաժանորդ ուներ, իսկ Facebook-ում՝ ավելի քան 750 հազար:

Սոցիալական ցանցերում Կադիրովի օգտահաշիվները արգելափակվել են ամերիկյան իշխանությունների կողմից Չեչնիայի ղեկավարի անվան` «Մագնիտսկու ցուցակում» ընդգրկելուց մի քանի օր անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG