Ռուսաստանը կկարողանա իր առջև դրված նպատակներին հասնել միայն համազգային միասնության պայմաններում: Այսօր Մոսկվայում` իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության 17-րդ համագումարի ընթացքում, նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հարկավոր է շատ խնամքով վերաբերվել հասարակությունում ձևավորված հիմնարար արժեքներին: Միայն այդ դեպքում մեր երկիրը կապրի, կարդիականանա, ի վիճակի կլինի ամրացնել իր հիմքերը և պահպանել ինքնությունը», - ասել է Պուտինը` հատուկ ընդգծելով, որ հիմնարար արժեքներ ասելով նկատի ունի նախևառաջ հայրենասիրությունը, փոխըմբռնումն ու Ռուսաստանում բնակվող տարբեր ժողովուրդների միջև առկա համաձայնության մթնոլորտի պահպանումը: