Մատչելիության հղումներ

Մերկելը և Մակրոնը կոչ են անում Արևելյան Ուկրաինայում լարվածությունը նվազեցնելու ջանքեր գործադրել


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը այսօր հանդես են եկել Արևելյան Ուկրաինայում ստեղծված կացությանը վերաբերող համատեղ հայտարարությամբ:

«Կոչ ենք անում Արևելյան Ուկրաինայում ծավալված հակամարտությունում ներգրավված ուժերին կատարել նախկինում ստանձնած պարտավորությունները՝ նվազեցնելով հրադադարի ռեժիմի խախտումների քանակը: Մենք նաև կոչ ենք անում ռուսաստանցի սպաներին վերսկսել աշխատանքը հրադադարի ռեժիմի մոնիտորինգ իրականացնող կենտրոնում», - նշված է Մերկելի և Մակրոնի համատեղ հայտարարությունում:

Այսօր հրապարակված այդ փաստաթղթում Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները նաև պնդում են, որ Արևելյան Ուկրաինայում ծավալված հակամարտությունը կարող է լուծվել «բացառապես խաղաղ միջոցներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG