Այսօր և վաղը, դեկտեմբերի 25-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը երկրի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 22-24-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-27-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: