Մատչելիության հղումներ

Պուտինը Թրամփի հռչակած անվտանգության նոր հայեցակարգը «ագրեսիվ» է համարել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ելույթ ունենալով պաշտպանության նախարարությունում ասել է, որ ԱՄՆ-ի անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգը «ագրեսիվ» է և Մոսկվան իր գործողություններում դա պետք է հաշվի առնի: Պուտինը պնդել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ներգրաված են Եվրոպայում ռազմական կառույցների աճին, որը նրա խոսքերով «հարձակողական, ագրեսիվ» բնույթ է կրում:

ԱՄՆ-ն և Ռուսաստանը միմյանց մեղադրում են ռազմավարական սպառազինությունների վերահսկման անկյունաքարային պայմանագիրը խախտելու մեջ: Այդ պայմանագիրը, որը օգնել է վերջ տալու «սառը պատերազմին», ներկայիս իրավիճակում գտնվում է գոյության սպառնալիքի տակ:

Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի միջուկային զինանոցը կարող է զսպել ցանկացած սպառնալիք:

Դեկտեմբերի 18-ին Դոնալդ Թրամփը ներկայացրեց ԱՄՆ-ի անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգը, ուր ԱՄՆ-ի հիմնական մրցակիցներն են համարվում Չինաստանը և Ռուսաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG