Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեկտեմբերի 22-ին զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևը պաշտպանելու համար: Բանաձևը ԱՄՆ-ին կոչ է անում հրաժարվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից:
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ երկու առաջնորդները պայմանավորվել են պահպանել սերտ հարաբերությունները, անդրադարձել են Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններին, էներգետիկ և պաշտպանական ոլորտներում երկկողմ համագործակցությանը:
ՄԱԿ-ի բանաձևին կողմ են քվեարկել 128, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 35 երկիր: Հայաստանը ևս բանաձևին կողմ է քվեարկել: