Մատչելիության հղումներ

«Մագնիտսկու ցանկում» նաև ընդգրկվել են կոռումպացված ու մարդու իրավունքները ոտնահարող անձինք


Միացյալ Նահանգները, ընդլայնելով «Մագնիտսկու ցանկը», ներառել է նաև կոռուպացված և մարդու իրավունքները ոտնահարող մարդկանց ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև աշխարհի տարբեր երկրներից: Դեկտեմբերի 21-ին հրապարակված ցանկի նոր մարդկանց թվում են Ռուսաստանի գլխավոր դատախազի որդին՝ Արտյոմ Չայկան, Ուզբեկստանի նախկին նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովան, Կիևի «Բերկուտ» ուժային հատուկ ջոկատի նախկին հրամանատար Սերգեյ Կուսյուկը: Ընդհանուր առմամբ ցանկում ներառվել են 39 նոր անուններ:

«Մագնիստկու ցանկը» սահմանվել է ԱՄՆ-ի նախկին վարչակազմի կողմից: Ցանկում ներառված մարդկանց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված, մասնավորապես՝ արգելված է այն անձանց մուտքը Միացյալ Նահանգներ, որոնք առնչություն ունեն ռուսաստանցի հայտնի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանը կալանավայրում:

37-ամյա Սերգեյ Մագնիտսկին Ռուսաստանի մեկուսարանում մահացել է 2009 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG