Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ այցելում է Մոսկվա


Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրով և Բորիս Ջոնսոն, Մոսկվա, 22-ը դեկտեմբերի, 2017թ․

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Մոսկվայում բանակցություններ է վարում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Մինչ հանդիպման մեկնարկը Ջոնսոնն ասել է, որ չնայած երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներին՝ Ռուսաստանը և Բրիտանիան պետք է միասին աշխատեն «հանուն խաղաղության և անվտանգության»:

Լավրովի խոսքերով՝ Մոսկվան ցանկանում է, որ բանակցությունները հանգեցնեն երկկողմ կապերը վերականգնելու կոնկրետ քայլերի: Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են «ծայրահեղ ցածր» մակարդակի վրա:

Ակնկալվում է, որ նախարարները քննարկելու են նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային և Ուկրաինային առնչվող խնդիրները:

Այցի նախօրեին Ջոնսոնը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է վերջ տա «Եվրոպայում իրավիճակը ապակայունացնելու փորձերին»:

2012 թվականից հետո սա Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի առաջին այցն է Ռուսաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG