Մատչելիության հղումներ

Ռուսաստանում լրագրողի վրա կրակել են


Ռուսաստանի ինտերնետային անկախ կայքի՝ "Кавказский узел"-ի թղթակից Վյաչեսլավ Պրուդնիկովը դեկտեմբերի 21-ին հարձակման է ենթարկվել: Ռոստով քաղաքի գերեզմանատան մոտ նրա վրա հրազենից կրակ է բացվել: Նա վիրավորվել է ազդրից և արմունկից: Պրուդնիկովը վիրահատության է ենթարկվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

"Кавказский узел"-ի խմբագրությունը հարձակումը կապել է լրագրողի մասնագիտական գործունեության հետ:

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) միջազգային կազմակերպությունը կոչ է արել հանցագործությունը հետաքննելու համար անկախ խումբ ստեղծել, գործը չթողնել տեղի իրավապահ մարմինների ձեռքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG