Մատչելիության հղումներ

Մառախուղի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանից բոլոր թռիչքները հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել


Խիտ մառախուղի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանից բոլոր թռիչքները հետաձգվել են: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը:

«Արմենիա ավիաընկերության» մամուլի քարտուղար Գևորգ Խաչատրյանն էլ նշեց. - «Ժամ առ ժամ սպասում ենք՝ ուղևորները և ամբողջ անձնակազմը, սպասում ենք, երբ թույլտվություն կտան թռիչքի, որ չվերթը կատարենք»:

Օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել, մասնավորապես, Դուբայ, Մոսկվա, Դոհա, Կիև, Վիեննա ուղղություններով բոլոր թռիչքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG