Մատչելիության հղումներ

Նախկին Հարավսլավիայի պատերազմական հանցագործությունների միջազգային տրիբունալը ավարտեց աշխատանքը


Հաագայում պատմական «Ասպետական սրահում» հինգշաբթի օրը տեղի ունեցավ նախկին Հարավսլավիայի պատերազմական հանցագործությունները քննող Միջազգային տրիբունալի փակման արարողությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատարանին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար:

Միջազգային տրիբունալը ստեղծվել էր 1993 թվականին, երբ նախկին Հարավսլավիայի տարածքում պատերազմը դեռ շարունակվում էր: Իր գործունեության ընթացքում դատարանը 161 կասկածյալների գործ է քննել, այդ թվում՝ Սերբիայի նախկին առաջնորդ Սլոբոդան Միլոշևիչի գործը, ով մինչ դատավճիռը 2006-ին մահացավ բանտախցում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի նացիստ հանցագործների նյուրնբերգյան դատավարությունից հետո սա առաջին փորձն էր՝ պատասխանատվության ենթարկելու պատերազմի հանցագործներին: 1992-95 թվականների պատերազմի ընթացքում սպանվել է մոտ 100 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG