Մատչելիության հղումներ

Ահաբեկչական հարձակում Աֆղանստանում՝ ԱՄՆ-ի փոխնախագահի այցից ժամեր անց


Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ընդունում է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին, Քաբուլ, 21-ը դեկտեմբերի, 2017թ․
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ընդունում է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին, Քաբուլ, 21-ը դեկտեմբերի, 2017թ․

Այսօր առավոտյան Աֆղանստանում ինքնասպան ահաբեկչի հարձակման հետևանքով վեց մարդ է սպանվել, ևս չորսը վիրավորվել են: Քանդահար նահանգում ականապատված մեքենան պայթեցվել է ոստիկանական բաժանմունքի մոտ:

Ահաբեկչական հարձակումը կատարվել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի Աֆղանստան կատարած անակնկալ այցից ժամեր անց: Փենսն ասել է, թե Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իրեն տեղեկացրել է, որ այս տարվա ընթացքում թալիբների ավելի շատ առաջնորդներ են ոչնչացվել, քան պատերազմական հակամարտության անցած ամբողջ ժամանակահատվածում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը անցած օգոստոսին հայտարարել է Աֆղանստանում նոր ռազմավարության մասին: Փենսն ասել է, որ ըստ այդ ռազմավարության՝ ԱՄՆ-ը ավելի շատ զորք և միջոցներ է ուղարկում Աֆղանստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG