Մատչելիության հղումներ

ՄԱԿ ԱԽ-ը կքվեարկի Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցով


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր քվեարկելու է Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցի վերաբերյալ:

Նոր պատժամիջոցներ սահմանելու առաջարկը Միացյալ Նահանգներինն է, դրանք այնքան խիստ չեն, որքան պահանջում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը: Ըստ այդ պատժամիջոցների՝ կկրճատվի Հյուսիսային Կորեայից վառելիքի արտահանումը, կվերադարձվեն արտերկրում աշխատող բոլոր հյուսիսկորեացիները, կտուժի նաև երկրի նավագնացությունը:

Պատժամիջոցների նպատակը Հյուսիսային Կորեայի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի արտաքին ֆինանսական աղբյուրները կրճատելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG