Մատչելիության հղումներ

Հայաստանի որոշ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Արարատի մարզում խիտ մառախուղ է


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արարատի մարզում մառախուղ է:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ Արտաշավանի, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր, Արմավիրի, Արթիկի, Ախուրյանի, Տավուշի և Կապանի ավտոճանապարհներին տեսանելիությունը 40-60 մետր է:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ:

ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG