Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը մեկնել է Մոսկվա՝ Երևանի օրերի կապակցությամբ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ դեկտեմբերի 21-22-ը «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի անցկացման նպատակով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Տարոն Մարգարյանը պաշտոնական հանդիպում կունենա Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ, որի շրջանակում նախատեսվում է ստորագրել 2018-2021 թվականների համար երկու քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև համագործակցության ծրագիրը:

«Երևանի օրերը Մոսկվայում» միջոցառումների ծրագրի շրջանակում նախատեսված են նաև պաշտոնական այլ հանդիպումներ, «Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական և հումանիտար կապերի հեռանկարները» խորագրով կոնֆերանսի անցկացում, որի ընթացքում կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ՝ զբոսաշրջության, քաղաքային կառավարման խելացի տեխնոլոգիաների, մշակույթի և այլ ոլորտների վերաբերող թեմաներով: Կկազմակերպվեն առանձին հանդիպում-քննարկումներ՝ առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, ինչպես նաև մշակութային մի շարք միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG