Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը Փարիզում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

Փարիզում այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը շնորհավորել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ հմուտ կառավարումը էական նշանակություն կարող է ունենալ կազմակերպության հիմնական նպատակների իրականացման գործում:

Ազուլեն կարևորել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի աշխատանքներում։

Զրուցակիցները քննարկել են ՅՈւՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև համագործակցությանը, Կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակել ՅՈւՆԵՍԿՕ-ի հիմնական նպատակների՝ մասնավորապես գիտության, կրթության և մշակույթի բանագավառում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ: Նրանք ընդգծել են, որ կազմակերպության անհարկի քաղաքականացումը չի բխում կառույցի շրջանակում արդյունավետ համագործակցության շահերից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել 2018 թվականին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների, ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ-ի համատեղ ծրագրերի իրականացման շուրջ: Այս համատեքստում Օդրի Ազուլեն բարձր է գնահատել երևանյան գագաթնաժողովի կարգախոսի և քննարկման հիմնական թեմաների ընտրությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG