Մատչելիության հղումներ

«Աջ ղեկ»-ը վաղը բողոքի ակցիա է ծրագրում, տրանսպորտի նախարարը պատրաստ է հանդիպման


«Աջ ղեկ» նախաձեռնությունը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ պատրաստվում է վաղը Երևանում անցկացնել բողոքի ցույց-ավտոերթ ընդդեմ աջակողմյան ղեկանիվով ավտոմեքենաների ներմուծման արգելքի:

Նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դեպի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենք երթը մեկնարկելու է ժամը 15-ին Հարավարևմտյան թաղամասից:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ նախարար Վահան Մարտիրոսյանը պատրաստ է վաղը ընդունել նախաձեռնության ներկայացուցիչներին:

Հիշեցնենք, կառավարությունը իրավական ակտերի, նախագծերի միասնական e-draft.am կայքում քննարկման է դրել որոշումների փաթեթ, որոնցով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում՝ նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում, թույլատրել մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, «սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG