Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից՝ մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկն, այսօր կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ սա իր մեջ պարունակում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր։
Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև հանրության շրջանում առկա մտահոգությունները, ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Կարեն Կարապետյանն առաջարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով։
Վարչապետը նաև առաջարկել է իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ շուկայում կատարվող գնային փոփոխություններին օպերատիվ կերպով տեղեկանալու և հնարավոր խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար: