Մատչելիության հղումներ

«Նոր Զովք» ընկերությունում հայտնաբերվել են թերի մակնշմամբ և ժամկետանց ապրանքներ. ՍԱՊԾ


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) հաղորդում է, որ Երևանի Ազատության 11/76 հասցեում գործող «Նոր Զովք» ՍՊԸ-ում հայտնաբերվել է թերի մակնշմամբ 76 տուփ (փաթեթավորված չրերի տեսականի, տնական հալվա, սառեցված հնդկահավ, կոնֆետների տեսականի), 40 կգ (եփած երշիկներ, ապուխտներ, պանիր Չանախ, քյուֆթա) սննդամթերք և 500 շիշ գազավորված ըմպելիք:

«Տրվել է թերի մակնշմամբ ապրանքների իրացումը կասեցնելու կարգադրագիր: Իրացումը կթույլատրվի միայն մակնշման անհամապատասխանությունները շտկելուց հետո», - ասված է հաղորդագրությունում։

ՍԱՊԾ-ն նաև նշում է, որ տրվել է շուրջ 12 կգ և 3 տուփ պիտանիության ժամկետն անցած եփած երշիկների, խոզապուխտների, խինկալու և թել պանրի իրացումը կասեցնելու կարգադրագիր:

«Ժամկետանց սննդամթերքի ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է՝ ամբողջականությունը խախտելու միջոցով», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG