Մատչելիության հղումներ

Խոշոր և միջին բիզնեսն ապահովել է 483 մլրդ դրամից ավելի հարկային եկամուտ․ ՊԵԿ


Գործարան Հայաստանում, արխիվ
Գործարան Հայաստանում, արխիվ

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 11 ամսում ապահովել է 483 միլիարդ դրամից ավելի հարկային եկամուտ, ինչը մոտ 39.9 միլիարդ դրամով կամ 9 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 16.4 միլիարդ դրամով, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ նվազել 4.7 միլիարդ դրամով, ինչը հաշվի առնելով՝ 2017-ի հարկային եկամուտների աճը կազմում է 61 միլիարդ դրամ կամ շուրջ 13.8 տոկոս: 2016-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը բոլոր հարկատեսակների և վճարների գծով գերավճարների հանրագումարը նվազել է 13.7 միլիարդ դրամով կամ 7.3 տոկոսով:

Այս տարվա հունվար-նոյեմբերին ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված հարկ վճարողների հարկային պարտավորությունները «ապառք» վարչարարության արդյունքում հնարավոր է եղել կրճատել 5.8 միլիարդ դրամով կամ 36․3 տոկոսով:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ 2017-ի հունվար-նոյեմբերին ռիսկային գնահատված հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ տոկոսով, իսկ ոչ-ռիսկայիններինը՝ 7 տոկոսով:

Տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների կողմից այս տարվա 11 ամիսների ընթացքում դուրս գրված հարկային հաշիվների քանակը 2016-ի հունվար-նոյեմբերի համեմատ ավելացել է 19 տոկոսով, հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է 10․5 տոկոսով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթները՝ 11 տոկոսով:

Առանձին հարկ վճարողների հետ կազմակերպված հանդիպումների ու բացատրական աշխատանքների արդյունքում այս տարվա հունվար-նոյեմբերին ԱԱՀ-ի և շահութահարկի գծով ներկայացված ճշգրտված հաշվարկներով ավելացվել է մոտ 3.9 միլիարդ դրամ հարկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG