Մատչելիության հղումներ

«Ծնունդներդ շնորհավոր, դահիճներ»


Մարիա Ալյոխինան Անվտանգության դաշնային ծառայության կենտրոնակայանի մոտ մասնակցում է բողոքի հավաքին, Մոսկվա, 20-ը դեկտեմբերի, 2017թ.

Pussy Riot փանք-խմբի անդամ Մարիա Ալյոխինան երեկ բերման է ենթարկվել Անվտանգության դաշնային ծառայության կենտրոնակայանի մոտ ռուսաստանյան անվտանգության գաղտնի ոստիկանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակցելու համար:

Ալյոխինան երեկ պարզել է «Ծնունդներդ շնորհավոր, դահիճներ» գրությամբ պաստառ Լուբյանկայի հրապարակում, որտեղ գտնվում է Անվտանգության դաշնային ծառայության (նախկին ՊԱԿ-ի) կենտրոնակայանը:

«Մենք եկել ենք այստեղ «շնորհավորելու» չեկիստներին, ովքեր այսօր իրենց մասնագիտական տոնն են նշում», - երեկ հեռախոսով «Ազատությանն» ասել է Ալյոխինան:

Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները հայտնի են «չեկիստներ» անվամբ, որը կազմվել է ЧК հապավումից (чрезвычайнаая комиссия):

Այդ գաղտնի ծառայությունը 1917 թվականին ստեղծել է «Երկաթե Ֆելիքսը» (Ֆելիքս Ձերժինսկին):

Այն հետագայում անվանվել է НКВД, ապա՝ КГБ, իսկ հետխորհրդային ժամանակաշրջանում՝ ФСБ:

Նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման ընթացքում Մոսկվան ընդունել է դեկտեմբերի 20-ը որպես անվտանգության ծառայությունների աշխատակիցների օր նշելու որոշում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG