Մատչելիության հղումներ

Դատարանն արգելել է ընդդիմադիր գործչին հավաք անցկացնել Մոսկվայում


Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը, արխիվ

Մոսկվայի դատարանն արգելել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինին հավաք անկացնել դեկտեմբերի 24-ին:

Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանի տեղական խորհրդի պատգամավոր, Պետական դումայի նախկին պատգամավոր Յաշինն ավելի վաղ հայտնել էր, թե ցանկանում է Լերմոնտովի պուրակում «ազատ ընտրությունների օր» անցկացնել՝ նշելով, որ օրենսդիրներին անհրաժեշտ չէ քաղաքի ղեկավարության համաձայնությունը՝ միջոցառում կազմակերպելու համար:

«Դատարանը շատ արագ արձագանքեց, հենց երեկ մենք ստացանք կայծակնային պատասխան առ այն, որ հավաքն արգելվում է: Ես համոզված եմ, որ դա քաղաքական և ապօրինի վճիռ է», - իր ֆեսյբուքյան էջում գրել է Յաշինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG