Մատչելիության հղումներ

ՀՀ-ՌԴ կառավարությունները քննարկել են ՀՀ-ում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը. Ավետիսյանը հաստատեց


Հայաստանի կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները քննարկել են Հայաստանում նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցը։

«Եղել է նախնական քննարկում, որից հետո որևէ առարկայական քայլ չի արվել», - ասաց Ավետիսյանը։

Այս տարվա հոկտեմբերին Հայաստան այցելած Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել էր, որ արդեն մեկ տարի է քննարկումներ են անցկացնում հայկական կողմի հետ, նա նաև հավելել էր, որ նոր ավիաընկերությունը շահագործվելու է բացառապես ռուսական արտադրության, մասնավորապես` Sukhoi Superjet 100 ինքնաթիռներով։

Հայաստանի քաղավիացիայի վարչության պետն այսօր հաստատեց՝ ռուսական ինքնաթիռների հարցն է քննարկվել, բայց ամեն ինչ նախնական է։ «Որևէ քայլ դեռ արված չէ, մենք աշխատանքային շատ նախնական քննարկումների փուլ ենք մի թեթև ունեցել և վերջ», - ասաց Ավետիսյանը։

Հայկական ազգային նոր ավիափոխադրող ստեղծելու շուրջ քննարկումների մասին առաջինը հենց ռուսական կողմը հայտարարեց։ Սերգեյ Ավետիսյանն ասաց, որ այս պահին քննարկումներ չկան, իսկ կլինե՞ն ապագայում թե՞՝ ոչ, չի կարող ասել։

Հիշեցնենք, Sukhoi Superjet-ի արտադրած առաջին օդանավը Հայաստանն էր գնել։ Հայաստանի երբեմնի ազգային փոխադրող «Արմավիան» սկսեց այն շահագործել 2011 թվականին:

2011-ից մինչև հիմա լրատվամիջոցները, այդ թվում նաև` ռուսական, հաղորդում են Superjet-երի տեխնիկական խնդիրների մասին:

2014-ին «Արմավիան» սնանկ ճանաչվեց, սակայն մինչ այդ արդեն հրաժարվել էր այդ օդանավերից:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG