Մատչելիության հղումներ

Այս տարի սպասվում է 7 տոկոսանոց տնտեսական աճ. փոխնախարար


Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյան
Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյան

Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ այս տարին հնարավոր է եզրափակվի 7 տոկոս տնտեսական աճով։ «Տարեվերջին մնացել է ընդամենը տասը օր, սպասենք կտեսնենք: 7 տոկոսը գերազանցող [տարեկան տնտեսական] աճ հավանական է, որ կլինի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց փոխնախարարը:

Նախարարն այդ աճը պայմանավորեց առևտրի, ծառայությունների և արդյունաբերության, արտահանման զարգացմամբ։

Հիշեցնենք՝ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված է ապահովել 3.2 տարեկան տնտեսական աճ: 2016 թվականին տարեկան տնտեսական աճը կազմել էր 0.2 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG