Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը հորդորել է ՄԱԿ-ի ԱԽ-ին պատժել Իրանին


ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլի, արխիվ

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին հորդորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ)՝ պատժել Իրանին, իր խոսքով, «ապակայունացնող վարքագծի» և «ՄԱԿ-ի՝ զենքի վաճառքի էմբարգոն վտանգավոր կերպով խախտելու» համար:

Մինչդեռ Ռուսաստանը բացառում է պատժամիջոցները և պնդում է, որ անհարժեշտ է երկխոսություն:

Հեյլին պնդում է՝ Եմենի հութի ապստամբների բալիստիկ հրթիռների արձակումը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ուղղությամբ պետք է «կարմիր ազդանշան լիներ խորհրդի համար»՝ հավելելով՝ կան բոլոր «անհերքելի ապացույցները»՝ համոզվելու, որ հարձակումները եղել են Իրանի տրամադրած զենքերով:

Պաշտոնական Էր-Ռիադի պնդմամբ՝ հրթիռը թիրախավորել էր Սաուդյան Արաբիայի թագավորի պալատը: Իրանը հերքում է մեղադրանքները:

«Սա ընդամենը ժամանակի հարց է և հրթիռներից մեկը մի օր կարող է հասնել իր թիրախին: Եթե մենք որևիցե բան չանենք, մենք չեն կարողանա կանխել Իրանի կողմից հետագա բռնությունները», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG