Մատչելիության հղումներ

Ֆեդերիկա Մոգերինի. Ուկրաինայի արևելքում իրավիճակը վատթարացել է


Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին զգուշացրել է՝ Ուկրաինայի արևելքում «կտրուկ վատթարացել է» մարդասիրական և անվտանգության իրավիճակը:

Նմանատիպ հայտարարությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ուկրաինայի հակամարտության հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Կուրտ Վոլքերը՝ ընդգծելով, որ վերջին երեք տարիների ընթացքում «2017-ն ամենամահաբերն էր տարածաշրջանում»:

ԵԱՀԿ դիտորդներն, ըստ հայտարարության, այս տարի տարածաշրջանում արձանագրել են «հրադադարի խախտումների ամենաբարձր ցուցանիշը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG