Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ռումբի առկայության մասին ահազանգերը կրկին զանգվածային տարհանման պատճառ են դարձել


Ռուսաստան-Մոսկվա

Ռումբի առկայության մասին անանուն ահազանգերը կրկին զանգվածային տարհանման պատճառ են դարձել Ռուսաստանի մի շարք քաղաքներում:

Երեկ հազարավոր մարդիկ տարհանվել են Մոսկվայի, Ստավրոպոլի, Չերկեսկի և Կամչատկայի Պետրոպավլովսկի վարչական շենքերից, դպրոցներից, համալսարններից, առևտրի կենտրոններից, հիվանդանոցներից և հյուրանոցներից:

Պաշտոնական աղբյուրների համաձայն, ապացուցվել է, որ այդ ահազանգերը կեղծ են:

Սեպտեմբերին ավելի քան երկու միլիոն մարդ էր տարհանվել՝ ահազանգերի հետևանքով, թիրախ են դարձել Ռուսաստանի 190 քաղաքների ավելի քան 3 հազար 500 հանրային շենքեր: Ահազանգերից ոչ մեկի դեպքում ռումբ չի հայտնաբերվել:

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն ավելի վաղ հայտնել էր, որ այս ալիքի կազմակերպիչները Ռուսաստանի 4 քաղաքացիներ են: Նրանք ապրում են արտերկրում և աջակիցներ ունեն Ռուսաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG