Մատչելիության հղումներ

Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է. ՏԿՏՏՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկ - Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Ըստ հաղորդագրության, Արտաշավանի, Աշտարակի, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը 10-20մ, Արմավիրի, Մարալիկի և Ախուրյանի ավտոճանապարհին տեսանելիությունը 30-40 մետր է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG