Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կարող է պատժել Լեհաստանին


Եվրահանձնաժողովը կարգապահական աննախադեպ գործընթաց է սկսել Լեհաստանի դեմ, մտահոգված լինելով որ Եվրամիության անդամ այդ երկրում ժողովրդավարությունը հայտնվել է սպառնալիքի տակ:

Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը դեկտեմբերի 20-ին հայտարարել է, որ Լեհաստանի դատական համակարգի պլանավորած բարեփոխումները, ներառյալ դատավորներին հաստատելու նախատեսվող կարգը, սպառնում է օրենքի գերակայության սկզբունքներին:

Ամեն դեպքում եվրահանձնակատարը ասել է, որ կարող են չեղարկել իրենց որոշումը, եթե Լեհաստանը երեք ամսվա ընթացքում իրականացնի Եվրամիույան առաջարկները:

Լեհաստանում հազարավոր ցուցարարներ բողոքում էին այդ փոփոխությունների դեմ: Օրինագիծը խորհրդարանի երկու պալատներում ընդունվել է, բայց երկրի նախագահ Անջեյ Դուդան այն դեռ չի ստորագրել, որից հետո միայն օրենքը ուժի մեջ կմտնի:

Լեհաստանի իշխող, պահպանողական «Օրենք և արդարություն» կուսակցության կառավարությունը պնդում է, որ օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ են պայքարելու համար անարդյունավետ կառավարման և կոռուպցիայի դեմ:

Եվրամիության պայմանագրի 7-րդ հոդվածը պահանջում է, որ անդամ երկրները որոշումները ընդունեն 4/5-րդ մեծամասնությամբ՝ ինչը Լեհաստանը խախտում է և կարող է զրկվել ձայնի իրավունքից Եվրամիության Խորհրդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG