Մատչելիության հղումներ

Դեսպան Մկրտումյանը իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին


Դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվային Արևելյան Հանրապետության նախագահ Տաբարե Վասքեսին:

Մոնտեվիդեոյում տեղի ունեցած արարողության ժամանակ, որին ներկա էին նաև Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանները, Ուրուգվայի նախագահը բարձր է գնահատել հայ համայնքնի դերը երկրի կյանքում, ուրախությամբ հիշել է իր իր մանկության տարիներին հայ հարևանների ջերմ վերաբերմունքը իր ընտանիքի նկատմամբ:

Հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ դեսպան Մկրտումյանը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Ուրուգվայի նախագահի Հայաստան այցելությունը իրականացնելու ուղղությամբ․ - «Հայաստանի բոլոր նախագահները այցելեցին Ուրուգվայ: Մենք գնահատում ենք, որ Ուրուգվայը առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն շատ ենք կարևորում, որ իրականացվի նախագահի այցելությունը Հայաստան, ինչը հնարավոր է գալիք տարի: Եթե Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականը Ռուսաստանում 2018 թվականի աշխարհի առաջնությունում հաջող հանդես գա, նախագահը կարող է ներկա գտնվել և դրանից հետո այցելել Երևան»:

Դեսպան Մկրտումյանը Մոնտեվիդեոյում հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի տուրիզմի նախարար Լիլիան Քեչիչյանի և Ուրուգվայի Հանրապետության համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարգարյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG