Մատչելիության հղումներ

"Татнефть" ռուսական ընկերությունը բիզնես գործունեություն է վարել Ղրիմում. «Ռոյթերզ»


Ռուսական "Татнефть" ընկերությունը Ղրիմում բիզնես է վարել՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկին: Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության փաստաթղթերը:

"Татнефть" -ը իր դուստր ձեռնարկության միջոցով վառելիք է մատակարարել Սևաստոպոլի լցակայանին: Բիզնեսը պաշտոնապես շարունակվել է մինչև 2017 թվականի սեպտեմբերը: Հիմա պարզ չէ, թե ինչ ընկերություն է իրականացնում վառելիքի մատակարարումը:

«Ռոյթերզ»-ի՝ սեպտեմբերի 18-ի հարցմանը "Татнефть"-ը պատասխանել է, թե Ղրիմում բենզակայան չունեն և վառելիքի մատակարարում չեն իրականացնում:

Ռուսական մի շարք ընկերություններ Ղրիմում դադարեցրել են իրենց գործունեությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ:

Ղրիմում բիզնես գործունեություն ծավալելը կարող է պատժամիջոցների ցանկում ընդգրկվելու պատճառ դառնալ:

Արևմուտքը Ղրիմը Ուկրաինայի մաս է ճանաչում՝ համարելով, որ 2014-ին Ռուսաստանը բռնակցել է թերակղզին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG