Սպիտակ տունը հայտնում է, որ դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությունն ու համագործակցության բարելավման հնարավորությունները:
Քննարկվել են նաև Ուզբեկստանի դերը Կետրոնական Ասիայում, ներառյալ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հարավասիական ռազմավարությանը և Աֆղանստանում ԱՄՆ-ի ջանքերին աջակցելու հարցերը:
Դոնալդ Թրամփն ընդգծել է Ուզբեկստանի բարեփոխումների ջանքերը, ինչը պայմաններ կստեղծի առևտրի ընդլայնման ու անվտանգության ոլորտում ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարում, հաղորդում է Սպիտակ տունը:
Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Դոնալդ Թրամփը գովաբանել է «Ուզբեկստանի բաց և կառուցողական արտաքին քաղաքականությունը և տարծաշրջանի հարևան երկրների հետ բարեկամական կապերն ու համագործակցությունը զարգացնելու ակտիվ ջանքերը»:
Դոնալդ Թրամփը և Շավքաթ Միրզիյոևը երկու անգամ հանդիպում են ունեցել՝ մայիսին՝ Սաուդյան Արաբիայում և սեպտեմբերին՝ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
Ուզբեկստանը սահմանակից է Աֆղանստանին, որտեղ ԱՄՆ-ն ներգրաված է ծայրահեղ իսլամական զինյալ խմբերի դեմ պայքարում:
Վերջին տարիներին Արևմուտքում իրականացված մի շարք հարձակումների մեջ կասկածվում են նաև Ուզբեկստանի քաղաքացիներ, ներառյալ հոկտեմբերին Նյու Յորքում բեռնատարով կատարված հարձակումը, որի արդյունքում իննը մարդ էր զոհվել: Ուզբեկստանից նաև աջակիցներ կան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներին, որոնց շարքում նրանք կռվում են Սիրիայի և Իրաքի տարածքում: