Մատչելիության հղումներ

«Շնորհավոր ձեր տարեդարձը, դահիճներ» պաստառի համար Pussy Riot-ի անդամ Մարիա Ալյոխինան ձերբակալվել է


Pussy Riot փանկ խմբի անդամ Մարիա Ալյոխինան այսօր ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության շենքի մոտ անցկացրած ակցիայի ժամանակ:

Ակցիայի մասնակից Օլգա Բորիսովան «Մեդիազոնա» կայքին ասել է, որ Ալյոխինան Դաշնային անվտանգության ծառայության շենքի մոտ պաստառ էր պահել, որի վրա գրված էր «Շնորհավոր ձեր տարեդարձը, դահիճներ»:

Թվիթերում տեղադրված լուսանկարը ցույց է տալիս, որ Ալյոխինան և Բորիսովան պաստառը ամրացնում են ФСБ-ի շենքի երկաթյա դարպասին:

Դեկտեմբերի 20-ը բոլշևիկյան ВЧК-ի հիմնադրման 100-րդ ամյակն է: Գաղտնի ոստիկանական այս կառուցը բռնակալ Ստալինի ժամանակ վերանվանվեց НКВД, այնուհետև КГБ, իսկ հետխորհրդային Ռուսատանում՝ ФСБ։

Օլգա Բորիսովան ասել է, որ ինքը կարողացել է հեռանալ, բայց ոստիկանները Ալյոխինային ու երկու լուսանկարիչների՝ Անդրեյ Զոլոտովին և Դենիս Բոչկարյովին ձերբակալել են:

Pussy Riot երաժշտական խմբի անդամներ Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոնիկովան 2012 թվականին երկու տարվա ազատազրկման էին դատապարտվել խուլիգանույան մեղադրանքով: Նրանք Մոսկվայի եկեղեցում «փանկ-աղոթք» էին երգել վարչապետ Վադիմիր Պուտինի դեմ, ով պատրաստվում էր վերադառնալ նախագահի պաշտոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG